Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային

Սիրիական պետական ​​«El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Հաղորդվել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։ Աղբյուրը նշել է, որ տվյալ օբյեկտը չի շահագործվում 2012-ից և ներկայումս գտնվում է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքով։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ թուրքական ռազմական պատվիրակությունը վերջին օրերին այցելել էր ավիաբազայի վերագործարկման ջանքերի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31