Բաժիններ՝

ԲՀԿ-ականի դեմ քրգործը ՀՔԾ-ում է. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ կապված քրգործի նյութերը ոստիկանությունը ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- գրում է «Ժամանակ» օրաթեթը և շարունակում.

Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ս. Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012թ. կառավարության կողմից մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը:

Մեր տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղերի համար հատկացված դիզվառելիքի իրացումից ստացված շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը։ Գլխավոր դատախազությունից երեկ մեզ տեղեկացրին, որ ստացված նյութերն իրենք ուղարկել են հատուկ քննչական ծառայություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս