Բաժիններ՝

«Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ արմատական թևը կարծում է, որ ավագանու մանդատները չպետք է վերցնել և հենց այժմվանից պետք է անցնել ընդդիմադիր ռեժիմի: Արմատական թևում նման ընտրություններից և արդյունքներից հետո «դա լամպոչկի» է՝ կվերցնեն մանդատները, թե՝ ոչ, և չեն պատրաստվում որևէ կարծիք հայտնել առաջիկայում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստի ժամանակ։

ԲՀԿ-ում կարծում են, որ «հիմնական որոշում կայացնողը Ծառուկյանն է», «հիմնական», որովհետև նա պիտի խորհրդակցի Քոչարյանի հետ։ Այստեղ գտնում են, որ անգամ այդ դեպքում իրենք կվերցնեն մանդատները, որովհետև Ծառուկյանն այդպես կուզի։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա նրանք նույնպես վերցնում են մանդատները։ Երեկ, երբ զանգահարեցինք Ստեփան Սաֆարյանին, նա, ինչպես միշտ, շնչակտուր էր, մասնակցել էր ՀԱԿ-ի պահանջած՝ քվեաթերթիկների ընտրատարածքային վերահաշվարկին, հիմա էլ վազում էր հասներ իրենց պահանջած վերահաշվարկին:

«Մեկ երրորդով խախտումներ կան՝ մեկ երրորդով»,- վազելու ընթացքում տեղեկացրեց նա։ Վերցնելո՞ւ եք մանդատները, դու անձամբ կո՞ղմ ես, որ վերցնեն մանդատները։ «Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը, ինչպես կասեր Լևոն պապին՝ մեր Տեր-Պետրոսյանը. խնդիրը թիմային է»։ Նշանակում է՝ կվերցնեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս