Բաժիններ՝

Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը. մամուլ

««Ժողովուրդի»՝ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության պատճառը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

Բանն այն է, որ Գ. Կոստանյանը Սերժ Աարգսյանին զեկուցել է ԼՂՀ-ում քննվող մի զինվորի ինքնասպանության գործով մանրամասները, որը ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանն առայժմ անհասկանալի պատճառներով փորձել է «կոտրել» զինվորականների վրա։

Գործին խառնվել է ընդհուպ մինչև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց տեղեկությունը պարզել զինդատախազ Կոստանյանից, սակայն նա, բնականաբար, «խոսքը կտուրը գցելու» ճանապարհով խուսափեց. «Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի հետ կապված՝ ես որևէ զեկույց չեմ կարող անել, որովհետև ՀՔԾ-ի գործերը չեն հսկվում զինվորական դատախազության կողմից»։ Մինչդեռ մեր աղբյուրները նույնիսկ մանրամասներ են հաղորդում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս