Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն արագ չի արձագանքել Ս. Սարգսյանի հանձնարարականին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք ունեցողների թիվը Հայաստանում շատ է. դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ունեն անբուժելի հիվանդություն և ստիպված են մինչև կյանքի վերջ օգտագործել ցավազրկող դեղամիջոցներ:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը հանձնարարական էր ստորագրել ՀՀ-ում պալիատիվ օգնության ծրագրի վերաբերյալ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստեղծված պալիատիվ օգնության բաժանմունքն իր գործառույթները լրիվ կատարի:
Սա, թերևս, ենթադրում էր անվճար բուժօգնություն դրա կարիքն ունեցողներին: Սակայն այսօր ստացիոնար բուժման համար հիվանդն օրական վճարում է 20 հազար դրամ, ինչը մեծ գումար է:
Ինչո՞ւ ՀՀ առողջապահության նախարարությունն արագ չի արձագանքել Ս. Սարգսյանի հանձնարարականին: ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդին» հայտնեց, որ իրենք դեռ չեն հասկացել, թե որ մոդելն են կիրառում։ Իսկ որոշելուց հետո նոր կդիմեն կառավարությանը՝ ֆինանսական միջոցներ խնդրելու»: