Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Օգոստոսի 17-ին Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի զարգացմանն ու քաղաքական անկախության ապահովմանը։

Նարեկ Կարապետյանը վերահաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատրաստակամությունը՝ զարգացնելու այնպիսի միջազգային գործընկերություններ, որոնք հիմնված են Հայաստանի ժողովրդի շահերի և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և նպաստում են իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31