Հայաստան-2023. Հասարակական-քաղաքական կյանքը 10 տարի հետո. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նախապատրաստվո՞ւմ է աոաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես՝ այն հայեցակարգն ու գաղափարախոսությանը, որը որդեգրել է կուսակցությունը իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին և, ինչու չէ, նաև նպատակներին: Կուսակցությունը լծված է հենց այդ ձգտումների, իղձերի ու նպատակների հետևողական, նպատակասլաց և անշեղ իրագործմանը»։
ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանը Շիրակի մարզ կատարած իր այցելաթյան ժամանակ մարզպետարանում խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ մոտակա 5 տարում Գյամրիում կլուծվի անօթևանների խնդիրը։ Այնահետև, պատասխանելով լրագրողների հարցին, նա ասաց, որ միշտ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ կառուցողական երկխոսության, սակայն ափսոսանք է հայտնել, որ որոշ ընդդիմադիրներ չեն ուզում գործել օրենքի դաշտում, և իրավապահները ստիպված են նրանց ազատազրկել։ Մեկնաբանելով այդ ելույթը՝ ընդդիմադիր կայքերը եկան այն եզրակացության, որ ոեժիմը խուճապի մեջ է։
Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքամ՝ Ազգային հեղափոխական ճակատի նախագահ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է ժողովրդի ալան-թալանը, երկիրը փաստորեն գտնվում է աշոտյանական բանդայի օկուպացիայի ներքո և, ուրեմն, պետք է սկսել ազգային-ազատագրական պայքարը։ «Չե՛ք մարսելու,– խոստացավ հռետորը,– Ձեր ամբողջ թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելո՛ւ եք ժողովրդին, իսկ դուք նստելո՛ւ եք»։
Այս խոսքերը բուռն ոգևորություն առաջացրին հանրահավաքի մասնակիցների մոտ։ Ն. Փաշինյանը նաև կանխատեսեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն աննախադեպ կեղծիքներով և կլինեն ամենախայտաոակը անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Մհերի դուռը» հակաահաբեկչական հ/կ-ի նախագահ Գառնիկ Իսագուլյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ արեց Հայաստանում գործող պարսկաամերիկյան և արաբաիսրայելական հատուկ ծառայությունների մասին, որոնք վարկաբեկիչ տեղեկություններ են հավաքում հայաստանյան վերնախավի մասին, իսկ այնուհետև փոխանցում են դրանք Նորվեգիայի և Իսլանդիայի կառավարություններին։
Լույս է տեսել Արտաշես Գեղամյանի երկերի ժողովածուի 76-րդ հատորը, որը կրում է «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք, պատմություն և հեռանկարներ» խորագիրը։ Գրքում հիմնավորվում է, թե ինչու է պետք ՌԴ ոազմաբազաների մասին պայմանագիրը երկարացնել ևս 150 տարով։
ԿԸՀ-ն հայտարարել է, որ 2023 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 642 778 ընտրող։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ ընտրողների թիվը մոտ երկու անգամ չափազանցված է»: