
Ինչո՞ւ հրաժարական տվեց Անձնագրային և վիզաների վարչության պետը. մամուլ

«Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Նրա փոխարեն Վովա Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը։ Պատճառների մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց մեր ունեցած տեղեկություններով, Հ. Քոչարյանը արդեն տևական ժամանակ լարված հարաբերություններ է ունեցել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ։
Վերջին օրերին այդ հակասությունները հասել են գագաթնակետին։ Ինչպես կդասավորվի Հ. Քոչարյանի հետագա կարիերան, առայժմ դժվար է ասել։ Նկատենք սակայն, որ մեր հիշողություններում նա կմնա առնվազն նրանով, որ չնայած արտագաղթի զարհուրելի տեմպերին, ընտրությունից ընտրություն հայտնում է՝ ընտրողների թվի էական աճերի մասին»: