Բաժիններ՝

Գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ին էջմիածնի անձնագրային բաժնի հարևանությամբ գտնվող փողոցում ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով նրա մարդիկ դանակներով պատառոտել են Մայիս անունով տղամարդու արտասահմանյան ավտոմեքենայի չորս անվադողերը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալն անձամբ է որոշում, թե որ ավտոմեքենաները որ տարածքում պետք է կայանեն: Ու չնայած քաղաքացին իր ավտոմեքենան կանգնեցրել է թույլատրելի վայրում, սակայն դա չի խանգարել, որ այդօրինակ պատժամիջոցով վերջինիս ցույց տան իր տեղը:

Իրենց գործը ավարտելուց հետո գեներալի մարդիկ սպառնացել են քաղաքացուն` միջադեպի մասին ոչինչ չհայտնել Ռուսաստանում գտնվող որդիներին, որոնք լավ հեղինակություն ունեն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ հորից ետ չի մնում նաև նրա քաղաքապետ որդին` Կարեն Գրիգորյանր: Նա էջմիածին-Երևան տաքսիների կայանատեղիում տեսախցիկ է տեղադրել, որպեսզի տեսնի` հո ուրիշ տաքսիներ գրդոն չե՞ն անում:

Նա սեփական մեքենաներն է մտցրել տաքսու տակ աշխատելու և ուրիշներին արգելում է այդ գործով զբաղվել: Տաքսի վարելու հնարավորությունից զրկված են նաև այն տաքսիստները, որոնք տասնյակ տարիներ էջմիածին-Երևան երթուղում տաքսի են վարել:

«ՉԻ»-ն փորձեց էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանից տեղեկություններ ստանալ կատարված կապակցությամբ: Վերջինս նախ փորձեց տեղեկանալ, թե որտե՞ղից մեզ այդ տեղեկատվությունը, ճանաչո՞ւմ ենք այն տրամադրողին, թե՞ ոչ, ապա ասաց.

«Ես չգիտեմ էլ ինչի մասին է խոսքը, բայց նման բան չի կարող լինել»: «Իսկ Էջմիածին­Երևան տաքսիների երթուղում սեփական մեքնաներից զատ այլ տաքսիների հայտնվելը վերահսկվու՞մ է տեսախցիկով» հարցին քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն պատասխանեց` նման բան չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս