Բաժիններ՝

Ֆրուստրացիա. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ դարձյալ խոսեց Ազատության հրապարակում: Խոսեց էմոցիոնալ, անկեղծ, իր ոճով՝ մի քիչ ցաքուցրիվ: Ասելիքի հակիրճ բովանդակությունը փոխանցել հնարավոր չէ` կային թե հուսահատական («ես պարտվել եմ») և թե լավատեսական («պայքարը շարունակվում է») երանգներ:

Բաժին հասավ նաև մեկնաբաններին և խմբագիրներին, որոնք ոչինչ չեն անում, բայց քննադատում են: Եթե դա ինձ էլ է վերաբերում, ապա ոչինչ չանելու մեղադրանքը, ճիշտն ասած, չեճ ընդունում՝ առանձնակի ծուլությամբ, կարծես թե, աչքի չեմ ընկնում: Ինչ մնում է քննադատությանը…

Բավականին երկար ժամանակ լրագրությամբ զբաղվելով՝ եկել եմ այն պարզ եզրակացության, որ անձերն այնքան էլ կարևոր չեն՝ նրանք փոփոխական են և փոփոխամիտ: Կարևորը երևույթներն ու օրինաչափություններն են. աոաջինների կրկնությունը թույլ է տալիս խոսելու երկրորդների մասին: 1996, 1998, 2003, 2008 և 2013 թվականներին այն երևույթը, որը մենք պայմանականորեն կոչում ենք «նախագահական ընտրություններ», կրկնվել է՝ թեթևակի երանգավորումներով: Հետևաբար այստեղ մենք պիտի խոսենք ոչ թե լավ կամ վատ մարդկանց, ոչ էլ նույնիսկ՝ գող-ավազակ իշխանությունների, այլ որոշակի օրինաչափությունների մասին:

Այս 5, պայմանականորեն ասած, ընտրություններից 4-ի դեպքում Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը դրսևորեցին ստանդարտ հետընտրական վարք՝ հանրահավաքներ, բողոքներ, շարժում և այլն:

Այստեղ նույնպես կա օրինաչափություն, որից հետո սկսվում էր հասարակության հիասթափության շրջանը (96-ին արտասահմանյան դիտորդները դա անվանեցին իրենց, արտասահմանյան բառով՝ «ֆրուստրացիա»): Եվ հակառակը` 98-ին Կարեն Դեմիրճյանը գնաց ոչ ստանդարտ ճանապարհով, ինչը հասարակության մեջ որոշակի հույսեր առաջացրեց, և նրանք, ովքեր ուզում են, որ այդպիսի հույսեր չլինեն, կազմակերպեցին «հոկտեմբերի 27-ը»:

Այդպիսի ոչ ստանդարտ վարքի հնարավորություն ուներ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախ՝ նրա հետընտրական հանրահավաքների ժամանակ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում կարող էր համաձայնություն ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին: Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովում ընդդիմությունը վճռորոշ ձայն կունենար: Պե՞տք էր օգտագործել այդ հնարավորությունը՝ մնալով ընդդիմադիր և պահանջատեր: Վստահ եմ, որ այո: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը հսսնրահավաքում հայտարարեց, որ խորհրդարանում տեղի ունեցողն իր հետ կապ չունի:

Երկրորդ հնարավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկներով նամակ գրեց, իսկ նախագահը պատասխանեց, որ պատրաստ է այդ առաջարկները «թուղթ ու գրիչով» քննարկել:

Բանակցային կողմերի համար դա իդեալական վիճակ է, որից, սակայն, «Ժառանգության» ղեկավարը դարձյալ չօգտվեց: Պարզ է, իհարկե, որ եթե պարոն Հովհաննիսյանը գնար նման քայլերի, մյուս ընդդիմադիրները նրան կանվանեին «հաճախորդ», «դհոլ» և «ախք»: Բայց նրանք հիմա էլ են Րաֆֆիին այդպես անվանում՝ ոչ մի տարբերություն:

Փոխարենը կարող էր ստեղծվել նոր իրավիճակ, երբ վերահսկողական որոշ մեխանիզմներ կանցնեին ընդդիմության մի մասին: Իսկ հիմա այն է, ինչը մեր արևմտյան գործընկերները անվանում են «ֆրուստրացիա»:

Այնպես որ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես տեղավորվեց վերոհիշյալ օրինաչափության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս