Բաժիններ՝

Կեղծվել է Հայաստանում 2012 թ. ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը. մամուլ

«Ուսումնասիրելով ՀՀ պաշտոնական վիճակագրությունը՝ դժվար չէ համոզվել, որ ցուցանիշներից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում՝ կեղծված են ընտրությունների արդյունքները, ՀՀ բնակչության թիվը, տնտեսական աճի ցուցանիշը…»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Երեկ պարզվեց, որ կեղծված է նաև Հայաստանում 2012 թվականի ընթացքում իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տեղեկանքի համաձայն, անցած տարվա վերջին եռամսյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներդրվել է Ֆրանսիական ծագում ունեցող՝ 200 միլիոն դոլար:

Երեկ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է, որ նման որևէ ներդրում չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031