ՀԱԿ-ը հեղինակազրկվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով. մամուլ
«ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս հայտարարել է, թե հաջողության հասնելու համար հայաստանյան ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ ու հաստատակամ։ Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններ անում է ԱՄՆ դեսպանն այն դեպքում, երբ 2008թ. ի վեր ԱՄՆ-ը փորձել է ամեն գնով սատար կանգնել ՀՀ իշխանություններին` փոխարենը անուղղակի հարվածներ հասցնելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Պատահական չէ, որ ամենամեծ արմատական ընդդիմադիր ուժի կազմաքանդումը սկսվեց ՀԱԿ դաշինքից հենց այն մարդկանց հեռանալով որոնք մշտապես համարվել են ընդգծված արևմտամետ և սերտ կապեր են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ։ Բացի այդ, նույն Կոնգրեսը հեղինակազրկվեց ու ջախջախվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով։
Հենց նա կազմակերպեց իշխաևություն-ընդդիմություն երկխոսությունը՝ երկու պայմանով որ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, և իշխանությունից որոշակի մաս կտրվի ընդդիմությանը։ Սակայն միայն մի պայմանը կատարվեց՝ ընդդիմության ոչնչացման գնով»: