Բաժիններ՝

«Դե, ուրեմն դեմինը անասուն ա եղել». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ «Հայելի» ակումբում Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից հետաբրբրվեց, թե ինչո՞ւ այս ընտրություններում ՀՀԿ-ն ներգրավեց թաղային հեղինակություններին, թաղի խուժաններին, «խարոշիներին»։

Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն։ Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա։ Ես չեմ ծնել էդ քուչի տղուն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Մալաթիայի «Ձուկ» մականունով մեկը մեզ փորձում էր համոզել, որ ինքը Ձուկն ա, էս թաղի ավտարիտետն ա, և այդ թաղում պիտի լինի ընենց, ոնց որ ինքն ա ուզում, իր «վլաստը» տարածում էր տարածքում՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ինքը Ձուկ ա, ղու էլ ձկնորս եղի. ի՞նչ անեմ; Քո վրա տարածվե՞ց իր վլաստը»։

Իսկ դիտարկմանը, որ այդ նույն «թաղի տղերքը» հենց ՀՀԿ-ի ավագանու ցուցակում էին և լրագրող էին ծեծում նկատի ունենալով Հակոբ Կարապետյանին, Մանվել Բադեյանն ասաց, թե լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի։ Մեր դիտարկմանը, որ Հակոբն այն լրագրողներրց է, որը երբեք չի սադրի, և շատ համեստ է՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դե, ուրեմն դեմինը անասուն ա եղել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս