
Մի բան հստակ է՝ ԲՀԿ-ն իշխանության հետ չէ. մամուլ

«Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում՝ ԲՀԿ-ն այլընտրանքի դիքերում է: Ասել է թե՝ իշխանության հետ չէ;
Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունն իշխանության հետ չէ այսօր, և ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում:
Իրավիճակն ավելի քան պարզ է»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է տապալված համարել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը՝ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու մասին, քանի որ ԲՀԿ-ն կարծես չի շտապում դուրս գալ այլընտրանքի դիրքից: