Բաժիններ՝

«Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ընտրությունների գիշերը ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանի հաղթանակը մեկ բաժակ կոնյակով նշելիս ՀՀԿ հին և նոր գվարդիաների լարվածությունը թուլացնելու համար ՀՀԿ պոետ Գալուստ Սահակյանը, որը երկակի վիճակում էր գտնվում այդ օրերին. որդին` Արման Սահակյանը, երիտթիմական էր, ինքը` ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի նահապետ, ողջ օրը Հովիկ Աբրահամյանի շնչի տակ, մոտեցել, բաժակ է խփել Էդուարդ Շարմազանովի հետ, թե` Էդիկ, վաղվանից էլ շտաբի պե՜տ չես:

«Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում»,- գերազանցիկորեն պատասխանել է Շարմազանովը: Ըստ ՀՀԿ «էպոսագետների»` այս «պատումը» Սերժ Սարգսյանին ուրույն, Հովիկ Աբրահամյանին ուրույն է «ուրախացրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031