Բաժիններ՝

Ինչո՞ւ ԲՀԿ-ի իրական առաջնորդները չեն մասնակցում համապետական ընտրություններին. մամուլ

«Հետաքրքիր օրինաչափությամբ` համապետական վերջին 2 ընտրություններին հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող «այլընտրանքային» ԲՀԿ-ի իրական առաջնորդները` երկու առաջին դեմքերը և մոդերացիոն առաջնորդը չեն մասնակցել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.

«Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է: Նախագահական ընտրություններին Ծառուկյանը մեկնել էր Հայաստանից, Երևանի ընտրություններին բախտը ժպտացել էր նրան. նա ընտրող չէր` Աբովյանից լինելու պատճառով, չնայած բոլորի ներկայությամբ կատակել էր, թե ընտրելու է Արմեն Երիցյանին:

Վարդան Օսկանյանը երկու ընտրությունների ժամանակ գտնվել է Երևանում, սակայն չի մասնակցել: Նա պետք է քվեարկեր Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում, սակայն չի գնացել քվեարկության: Իսկ Ռ. Քոչարյանը, որը ոչ միայն ԲՀԿ հոգևոր հայրն է, այլև համատեղելիությամբ ՀՀ երկրորդ նախագահը, 2 համապետական միջոցառումների ժամանակ էլ մեկնել է արտերկիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս