
Գողական չէ, այլ պատգամավոր. մամուլ

Գյումրիում ապրիլի 23-ին արձակված կրակոցներից հետո տևական լռություն պահպանած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին: Հիմա Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Ի պատասխան այս հարցի՝ Գրիգորյանն ասել է, որ պատգամավոր է:
Իսկ թե ինչ ունի կիսելու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, Գրիգորյանն այսպիսի պատասխան է տվել.
«Բացարձակ կիսելու բան չունենք: Իմ ու Ձեր ասած մարդու միջև 2008թ. քաղաքապետի ընտրություններից հետո լարվածություն կար, քաղաքական մրցակցություն: Դրանից հետո ինչքան առիթ եմ ունեցել մշտապես տեսնել և ասել, որ բացարձակապես խնդիր չունեմ իրենց հետ, թշնամանք ևս: Ընտրություններն անցել գնացել են: Մի խոսքով, կոչ եմ արել հանգստություն պահպանել»