Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետան, սպառնում է իր տան աշխատողներին. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած ՀՀ ԶՈւ հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը մինչև շաբաթվա վերջ կմնա հիվանդանոցում:

Բուդաղյանների բարեկամները հաճախ են գնում Արտակ Բուդաղյանին տեսակցության: Արտակը գրեթե չի խոսում, հանգիստ պառկած է հիվանդասենյակում: Հարազատներն իրենք էլ տեղի ունեցածի մասին ոչինչ չեն խոսում: «Ժամանակի» հետ զրույցում նրանք նշեցին, որ Արտակի առողջական վիճակը դեպի լավն է գնում: Նրանք չեն իմացել, որ Արտակին հարցաքննել են որպես վկա:

Հարազատների խոսքով՝ Սուրեն Խաչատրյանը չի կարող փրկել որդուն, քանի որ տեղադրված տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է Սուրեն Խաչատրյանի որդին հրազենն ուսին գցած գնում-գալիս. «Ի վերջո՝ ակնհայտ է, թե ով է կրակում, ավելին՝ հետևից կրակողն էլ չի երևում, բայց փաստ է՝ ով է եղել տուժողը»,- ասացին նրանք:

Բուդաղյանների հարազատները նշեցին, որ իրենք դեռ համբերությամբ սպասում են իշխանությունների, իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերի հաջորդականությանը, որից հետո նոր քայլեր կձեռնարկեն: Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ուսուցչուհիներից մեկը պատմել է, թե ինչպես է Լորետան տղային թռիչքային ձևով դասարանից դասարան տեղափոխել: Ավելին՝ Տիգրանը իններորդ դասարանում Գորիսում արդեն գիշերային ակումբ էր բացել և իր դասարանի բոլոր աղջիկներին համոզել-տարել է ակումբ՝ աշխատելու: Ուսուցչուհին պատմել է, որ դասարանի բոլոր աղջիկներին իր ձեռքի տակով էր անցկացնում:

«Իտալիայի նախկին վարչապետին՝ Բեռլուսկոնիին, յոթ տարվա ազատազրկման դատապարտեցին անչափահասին բռնաբարելու համար, իսկ ո՞վ է Լիսկան, որ այդքան հանցագործություններով շարունակում է անպատիժ մնալ, պետությունը նրան անպատիժ է թողնում»,- ասացին նրանք՝ հավելելով, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այդքան փաստեր ներկայացրեց, բայց իրավապահ մարմինները չեն զբաղվում դրանցով:

Հիմա Սուրեն Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ: Կինը՝ Լորետան, զանգում է տան աշխատակիցներին և սպառնում, որ եթե ասել են՝ Ավետիք Բուդաղյանը խնդրել է օգնություն, ապա. «Փորձվել եք մի բան եք ասել, գամ՝ կտեսնեք, թե ձեզ ինչ եմ անելու»,- ասել է Լորետան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս