ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ գումար հատկացրեց

ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:

«Հեծանվային սպորտի զարգացումը և դրա հանրահռչակումը նպաստում են առողջ ապրելակերպի խթանմանը, բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային սպորտային համագործակցության ընդլայնմանը»,– ընդգծեց Անդրեասյանը։

Նա վստահ է, որ միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղություն դարձնելուն։

Նշենք, որ հեծանվաերթն անցկացվելու է սեպտեմբերի 10–13–ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31