
Դուշման Կարոն՝ գյուղապետ. մամուլ

«Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի հունիսի 23-ի ընտրություններում մրցակցի նկատմամբ 100 քվեի առավելություն ստանալով, գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Դուշման Կարոն:
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ մամլո ծառայությունից, Կարո Կարապետյանը ստացել է 723 քվե, իսկ մրցակիցը՝ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, 623 քվե: Գրանցվել և քվեաթերթիկ է ստացել 1374 ընտրող: Անվավեր թերթիկների թիվը 26 է:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը, թեկնածուներից և ոչ մեկը հանձնաժողովին վերահաշվարկի դիմում չի ներկայացրել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Վազգեն Ղազարյանն իր մրցակցին չի շնորհավորել:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: