
Էժան բիոզուգարաններ՝ Հայաստանի ցանկացած կետում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն: Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են: Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի և «պատվիրում» այդ տեխնիկական միջոցը` քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս, իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են: Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 հազար դրամ:
«Եթե ցանկանում եք նորը, կարող ենք ցելոֆանի մեջ, նոփ-նոր` աղջիկ վիճակում, բերենք-տեղադրենք»,- ասում են պատվեր ընդունողները: Այս վերջիններն էլ արժեն 1500 դոլար, ինչպիսիք տեղադրվելու են Գյումրիում: «Թե չէ՝ գիտահետազոտական-միտահետազոտական, հարյուր հազար դոլարանոց, մի քանի տեղանի, թվայնացված ռեկլամներով բիոզուգարանները տեղադրում են, որ ի՞նչ անեն»,- ասաց «բիո» ոլորտից հասկացող մեր զրուցակիցը»: