
Սուրեն Խաչատրյանը լուրեր է տարածում, թե իրեն նախարար են նշանակելու. մամուլ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռևս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար:
Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երևանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձևերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ «երես առ երես» տեսնվելու համար:
Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ «աշխատելն» է: Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի այսօրվա համարում: