
Ֆելիքս Ցոլակյանը պատրաստ է կախաղանի. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է «Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համոզված է, որ իր ղեկավարած մարզում՝ Շիրակում, ՀՔԾ-ում հարուցված քրգործով էական խախտումներ չեն հայտնաբերվելու:
«Ժամանակի» հարցին՝ չե՞ք կարծում, որ պատշաճ վերահսկողություն չեք իրականացրել, մարզպետը հայտարարեց. «Չեմ կարծում, որ Շիրակի մարզի հետ կապված պրոբլեմներ կառաջանան, իմ կարծիքով՝ առանձնապես որևէ խախտում չի արձանագրվի: Եթե որևէ մեկը թույլ է տվել խախտում, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ, ոչ մի պրոբլեմ էստեղ չկա»:
Կոնկրետ Դուք պատրա՞ստ եք պատասխան տալ: «Եթե ես սխալ արած լինեմ, խախտում արած լինեմ, պատրաստ եմ կախաղանի»,- պատասխանեց նա»: