
ՀՀԿ-ական պատգամավորների գործուղումները կազմակերպվում են հիմնականում ամռանը. մամուլ

«Վերջին օրերին պետության հաշվին գործուղումները շատացել են: Օրեր առաջ ՀՀԿ խմբակցության պատվիրակությունն էր մեկնել Չինաստան, կազմը ձևավորել էին հիմնականում ՀՀԿ-ական կանանցով՝ Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Կարինե Պողոսյան և այլք»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«ՀՀԿ-ական կանայք գնացել էին հայ-չինական հարաբերություններին նոր թափ հաղորդելու: Ի դեպ, Նաղդալյանը կոնկրետ Չինաստան գործուղվող ՀՀԿ-ական պարտվիրակությունների կազմում մշտապես ընդգրկվել է, քանի որ որդին, ով այս տարի ավարտել է, սովորում էր Չինաստանում:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականների գործուղումները՝ այս կամ այն խմբի շրջանակներում, կազմակերպվում են հիմնականում ամռանը, այսինքն՝ հաճելին համատեղվում է օգտակարի հետ, իսկ ձևավորված խմբերն ու պատվիրակությունները, ինչպես նաև միջպետական հանձնաժողովների կազմերը շատերին անվճար շրջագայելու հնարավորություն են տալիս: Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է մեկնել հարազատ Հունաստան»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: