«ՎՊ-ի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով». մամուլ
««Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող աշխատավարձ չպետք է ստանար: Ես կարծում եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ:
ՎՊ նախագահն էլ ընդունեց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից»,- Երեկ «Առավոտ»-ի խնդրանքով անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, նրանում տեղ գտած բացահայտումներին և այդ առիթով խորհրդարանում ծավալված քննարկումներին՝ ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում, որ զրույցի մանրամասները կլինեն թերթի հաջորդ համարում: