«Բաքուն ոազմական գործոնի վրա է հույսը դնում». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «1992-1 996 թթ. ԼՂ խնդրով զբաղվող ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններին՝ նշեց.
«Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև ՄԱԿ-ի ԱԽ-ի և եռանախագահող երկրների) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու և տեղահանվածների վերադարձի համար: Քանի դեռ հակամարտությունը չի ձերբազատվել գերիշխող ռազմական գործոնից և քանի դեո չի տեղափոխվել բացառապես քաղաքական հարթություն՝ բանակցությունները տեղում դոփելու են: Մինչդեռ հենց Բաքուն է ռազմական գործոնի վրա հույսը դնում: Իհարկե, այդկերպ իշխող վերնախավը ներքաղաքական խնդիրներ է լուծում, բայց արգելակում է, այլ ոչ թե արագացնում հակամարտության կարգավորումը»»:
Վլադիմիր Կազիմիրովի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ«Առավոտի» այսօրվա համարում: