Բաժիններ՝

Տարածաշրջանի ամենամեծ «օբշչակը». մամուլ

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունների համաձայն, Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35 տոկոսը: հայաստանն այդ ցուցանիշով «գերազանցում է» և՛ Վրաստանին (30,1 տոկոս), և՛ Ադրբեջանին (31.5 տոկոս), և՛ Տաջիկստանին, Ղրղզստանին և՛ Ղազախստանին:

Այն, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսը ստվերում է, մեզ համար, իհարկե, բարեբաստիկ լուր է: Ինչո՞ւ: Որովհետև Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես արձանագրում է, որ Հայաստանն այնուամենայնիվ տնտեսություն ունի: իսկ թե ինչու է ստվերն այդքան մեծ՝ հասկանալի է. Սերժ Սարգսյանը «կպած» պայքարում է ստվերի դեմ և ինչքան պայքարում է՝ այնքան ստվերը մեծանում է: Փաստորեն, Արժույթի միջազգային հիմնադրամը միայն տերմինաբանության հարցում է սխալվում. պետք էր ասել ոչ թե «ստվեր», այլ «օբշչյակ»»:

Շարունակությունը կարող եք կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս