
Գագիկ Ծառուկյանը դիմավորում և ճանապարհում է Սերժ Սարգսյանին. մամուլ

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս սկսել է հաճախակի մասնակցել օդանավակայանում Սերժ Սարգսյանին ճանապարհելու և դիմավորելու պաշտոնական արարողություններին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում, մեկնաբանելով այդ հարցը, ասաց, որ ծառուկյանը ՀՀ ԱԱԽ անդամ է, հետևաբար մասնակցում է արարողակարգային միջոցառումներին: Մեր հարցին, թե ինչու Ծառուկյանը չի մասնակցում ԱԱԽ նիստերին, Տոնոյանը պատասխանեց. «Արարողակարգային միջոցառումներին մասնակցելու մեջ պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել»:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն այս տարվա ապրիլի 9-ին այդպես էլ չմասնակցեց Ս. Սարգսյանի երդմնակալությանը»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: