
«ԾԻԳ»-ի տնօրենը՝ Դավիթ Հարությունյանի բարձր հովանու ներքո. մամուլ

«Ազգային Ժողովի վերջին քառօրյայում, Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անդրադարձել էր «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի աշխատանքներում տեղ գտած չարաշահումներին՝ նշելով, որ վերոնշյալ ԾԻԳ-ը՝ դատարանները կառուցելիս, օրինակ, մեկ մետր մալուխի գինը ներկայացրել է 1000 դրամ, մինչդեռ այդ մալուխի մետրը խանութում արժե 110 դրամ:
Իշխան Զաքարյանը մասնավորապես հայտարարել էր. «ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում արդարադատության նախարարությունում Դատաիրավական ԾԻԳ-ի պաշտոնակատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՎՊ-ն մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից»:
Նկատենք, որ Ազգային ժողովում բազմաթիվ պատգամավորների և լրագրողների զարմացրել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը, որը ԱԺ ամբիոն էր ներկայացել «իրեղեն ապացույց» փայտի կտորով և ԱԺ ամբիոնից հայտարարել, որ այն արժե 230 հազար դրամ, բայց նույն շինարարն այն ձեռք է բերել 1600 դրամով:»
«ՉԻ» տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի «պաշտպանությանն» արժանացած ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը արդարադատության նախկին նախարար, ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մտերիմ մարդկանցից է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: