![](/banners/BeFunky-design.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է ետ չմնալ իր սիրելի զորավարից. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/Heritage-Party-leader-Raffi-Hovhannisyan-marches-to-Tsitsernakaberd04.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ամերիկայից վերադառնալուց հետո որոշել է ետ չմնալ իր սիրելի զորավարից: Նա օրերս այցելել է ապրիլին Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին, ապա Լյուքսի շիրիմին, ինչը գյուղում դարձել է քննարկման թեմա:
Ստացվում է՝ մեր երկրում քաղաքականացվում են նաև ողբերգությունները: Հակառակ դեպքում, մարդասեր Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաև այլ քաղաքական այրերի, կարող ենք բազմաթիվ սպանված զինվորների և աջակցության կարիքն ունեցող մարդկանց հասցեներ տալ»: