Բաժիններ՝

Անտեղյակ քաղաքապետը. մամուլ

«Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը տեղյակ չէ և անգամ չի էլ լսել, որ անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:

«Բացարձակ չգիտեմ էլ, թե Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամաս կա: Ոչինչ չգիտեմ ու առաջին անգամ էլ լսեցի»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց Իջևանի քաղաքապետը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Իհարկե, տարօրինակ է, որ տեղական իշխանություններն այդքան անհաղորդ են իրենց շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Բայց փաստ է, որ գողության առիթով Տավուշի մարզի դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ է հարուցել և ուղարկել ոստիկանության Տավուշի քննչական բաժին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս