Բաժիններ՝

Այսքանից հետո Բուլկի Արամը շարունակում է հեծանիվ քշել. մամուլ

«Այն, որ տարիներ շարունակ մեր ազգային հարստություն համարվող Սևանա լիճը բառի ամենաուղիղ իմաստով թալանվում է, վաղուց նորություն չէ: Տարօրինակն այն է, որ մալուխ գողացողն անմիջապես կալանավորվում է մեր երկրում, իսկ զանգվածային ձկնագողությունը մնում է անպատիժ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ձկնագողությունը համարում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործառույթը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ նշանակված, բայց վաղուց թոշակառու Աշոտ Գնդոյանն էլ ժամանակ չունի Սևանի խնդիրներով զբաղվելու: Արդյունքում՝ ՀՀ ոստիկանությունն է երբեմն-երբեմն հիշում մանր ձկնգողերին:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ կոչվող լճափի մոտ 33-ամյա Գոռ Գվիդոնյանը սիգ տեսակի ձուկ և խեցգետին որսալիս ձերբակալվել է: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են կալանավորվում այն գյուղաբնակները, որոնք հստակ պատվերների շրջանակներում դիմակներով մտնում են լիճ ու որսում անսահմանափակ քանակությամբ սիգ: Հենց նրանց գործունեության արդյունքում է, որ Սևանա լճի ձկների ընդհանուր կենսազանգվածը 2005-2012 թթ. կտրուկ նվաել է: Իսկ սիգի կենսազանգվածը նշված ժամանակամիջոցում նվազել է 100 անգամ. 2005 թ. հաշվարկվել է 600 տոննա, իսկ 2012 թ. մնացել է ընդամենը 6.5 տոննա: Ու այսքանից հետո Բուլկի Արամը շարունակում է հեծանիվ քշել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս