
Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական և քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Կազմակերպության հետ աշխատանքները համակարգեու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Առաջիկայում Ջ. Էվանսը հավանաբար հանդիպումներ կունենա ամերիկահայ լոբբիստական և քաղաքական կազմակերպությունների հետ՝ նրանց հետ իր առաքելությանն օժանդակելու հնարավոր ուղիները քննարկելու նպատակով»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: