
ԱԱԾ-ն փող է ուզում. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության՝ ընդդեմ «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի։
ԱԱԾ-ն պահանջում է նշված ընկերությունից հօգուտ իրեն գումար բռնագանձել, սակայն պահանջվող գումարի չափը չի հրապարակվում։ Ավելին՝ այս գործով պատասխանող է նաև «Կոնվերս բանկը»։ Նշենք, որ «Հանեշ Գրուպ»-ն ընկերություն է, որը զբաղվում է պետական հիմնարկներին տարբեր ապրանքների մատակարարմամբ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատարանին, որպես հայցի ապահովման միջոց, «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը գործով դատավոր Նաիրա Մարգարյանը, բնականաբար, բավարարել է։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։