«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացնելու. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑԸ) առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:

Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ:

Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16 տոկոսով: էլէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ:

Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031