Շուտով հնարավոր կլինի առանց խանութ գնալու տան ձևավորում անել. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Հայ երեք ծրագրավորողներ ստեղծել են մի կայք, որի միջոցով շուտով հնարավոր կլինի առցանց, լիովին անվճար, առանց խանութ գնալու տան, գրասենյակի և այլն վայրերի ձևավորում անել։ Կայքը կոչվուճ է «Homeplanning.me»։ Այն թույլ է տալիս, օրինակ, վերցնել պաստառ և փակցնել պատին, գորգ, կահույք և այլ անհրաժեշտ պարագաներ տեղադրել։
Վերջում ստացված արդյունքը հնարավոր է դիտել 3D ձևաչափով։ Ապրանքների ընտրության արդյունքում գոյանում է զամբյուղ, որտեղ երևում է ամբողջական գումարը և ապրանքների գինն աոանձին-աոանձին։ Նախագծի հեղինակներից Միհրան Բաբայանն «Աոավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք համագործակցելու են մի շարք խանութների հետ.
«Կայքում ձևավորում անելն անվճար է։ Իսկ եկամուտ ակնկալում ենք ստանալ մեր գործընկերներից, խանութներից, իրենց տրամադրած ապրանքների գովազդից։ Բացի այդ, կայքում ներկայացված ապրանքների վաճառքից է լինելու որոշակի գումար։
Եվ եթե մարդիկ չցանկանան ինքնուրույն անել իրենց տան դիզայնը, կարող են դիմել մեզ, և մենք կտրամադրենք փորձառու դիզայների, որը կանի դա։ Այդ ծառայությունը նույնպես վճարովի է»։
Հեղինակը նշեց նաև, որ գաղափարն առաջացել է 2014 թվականին, այն բանից հետո, երբ վերջացրել է իր տան վերանորոգումը. «Այդքան շատ խանութներ գնալուց հետո հասկացա, որ ինչ-որ բազա է պետք ստեդծել, որտեղ մարդն ամեն ինչ կգտնի և ժամերով չի գնա խանութներով պտտվի։ Ու սկսեցինք աշխատել այս նախագծի վրա»։ Ծրագրի հեղինակներից մյուսը՝ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ կայքն այժմ փորձնական փուլում է գտնվում. «Դեռևս 2D ձևաչափն է գործարկված, շուտով կլինի նաև 3D -ն։ Հիմնականում մեր ծանոթներն են փորձարկում այն, փորձում են տեսնել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչ կուզեին այնտեղ տեսնել։ Սակայն այժմ էլ ցանկացած մարդ կարող է մտնել, գրանցվել, տեսնել, թե ինչ է թույլ տալիս կայքը, առաջարկներ անել մեզ, որոնք մենք հաշվի կառնենք»։
Տղաներն ան ծրագրով մասնակցել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցության Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացված «Սթարթափ Ուրքենդին» և ժյուրիի ոոոշմամբ դարձել են հաղթողներից մեկը։ Նրանք նաև մասնակցել են ծրագրի երկրորդ մասին՝ «Աթարթափ Թուրքիային» և բավականին շատ կապեր են ձեռք բերել Միհրան Բաբայանը նշեց, որ այդ մարդկանց հետ հիմա էլ շարունակում են շփվել։ Վահագն Հովհաննիսյանն էլ հավելեց . «Նրանք աոաջին մակարդակն են։
Մեզ իհարկե, ներդրողներ են պետք և մարդկանց հետ այդ շփումը իրենն ասաց, կապեր ձեք բերեցինք, որը շատ կարևոր է։ Բացի այդ, մենք խորհրդատվություն ենք ստացել մասնագետների կողմից։ Այսինքն՝ ծրագրի շրջանակներում Թուրքիայից մենք ունենք խորհրդատու, որը մեզ փորձում է աջակցել և խորհուրդներ է տալիս»։
Հետագայում հեղինակները նախատեսում են իրենց ծրագիրը ներկայացնել այլ էքսպոների և սթարթափերի։ Մասնավորապես՝ ապրիլ ամսին մեկնելու են Լեհաստան, իսկ մայիսին էլ Լաս Վեգասում տեղի ունենալիք միջոցառման համար դիմում են ներկայացրել և սպասում են պատասխանի։
Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։