ՀԷՑ-ը երկու ամիս չի վճարել փոքր ՀԷԿ-երից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց. «Ժողովուրդ»
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց դեռևս չի վճարել: Արդյունքում ՓՀԷԿ-երը բավական, ծանր ֆինանսական կացության մեջ են հայտնվել և չեն կարողանում իրենց ֆինանսական պարտավորությունները կատարել:
Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ–ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀԷԿ-երի սեփականատերերից մի քանիսը օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, որը նրանց «համոզել է» համբերել մինչև մարտի վերջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները կատարվեն: Ինձ թվում է, որ մինչև ապրիլի 5-ը հարցին որոշակի լուծում կտանք: Աշխատում ենք այդ ուղղությամբ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։