Գործարար Խաչիկ Մանուկյանը Խաղաղ օվկիանոսի ափին ռանչո է գնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Խաչիկ Մանուկյանին հարցրինք՝ իսկապե՞ս Խաղաղ օվկիանոսի ափին ռանչո է գնել` 1 տարի առաջ: «Հա, կա նման բան»:
Հիշեցնենք, որ վերջինս տևական ժամանակ է՝ Տանզանիայում հանքարդյունաբերական բիզնեսով է զբաղված: Հայաստանը թողել էս դժվար վիճակում, գնացել, խալխի երկի՞րն եք շենացնում:
«Աշխատում-բերում ենք մեր երկիր. ընդամենը Տանզանիայի տնտեսական տոնուսն ենք բարձրացնում»: Է, գոնե առյուծ կա՞ այնտեղ: «Հա՜, կա»: Չե՞ք սպանել դեռ: «Մենք առյուծ չենք սպանում»: Չեք էլ նկարվո՞ւմ հետը: «Նկարվում ենք, ինչի՞ չնկարվենք, սաղ նկարվում են, մենք էլ ենք նկարվում»:
Հայաստանո՞ւմ էլ բիզնես ունեք. մի ժամանակ ձվի-հավի բիզնես ունեիք, բազմազավակ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին էիք օգնում, ձու էիք ուղարկում: «Հիմա էլ ունենք, բայց էլ Սամվելի երեխաներին ձու չենք ուղարկում. առ ժամանակ ուղարկելուց հետո զանգեց ասաց, որ այլևս օժանդակության կարիք չունի»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: