Ով՝ ում է կաշառք տվել և տանիք եղել. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. «Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին։ Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գործարարը սնանկ ճանաչված «Տապինո» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանն է։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինս իր ցուցմունքներում հիշատակել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին։ Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս է եղել Ռուզաննա Աբրահամյանի «տանիքը»։

Այս պատմության առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Միրզոյանը զայրացած վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Ռուզաննա Աբրահամյանի հասցեին՝ նշելով թե նրա հետ ոչ մի կապ չունի։ Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ՀՔԾ նախկին պետին կաշառք է տվել, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց.

«Փակե՛ք, լավ էլի, ղալաթ է արել, ես ասելու բան չունեմ»»։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031