Աբրահամ Մանուկյանը շարունակում է «տակից քանդել» ԲՀԿ-ն. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տ. Ուրիխանյանը մտադիր է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և համանուն ԱԺ խմբակցության հետ կապերը խզելու մասին: Իհարկե, նա պաշտոնապես կշարունակի մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, քանի որ խմբակցությունից հրաժարվելու պարագայում նա ստիպված կլինի նաև ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել: Ուրիխանյանը կարծես թե որոշել է «բոյկոտել» ԱԺ ընթացիկ քառօրյան: Երեկ նա ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստին ևս չի ներկայացել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրահանգված» է չմեկնաբանել Տ. Ուրիխանյանի քայլերը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը դեռ լռում է: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում «նեղված» են իրենց կուսակցության նկատմամբ Տ. Ուրիխանյանի ու ԱԺ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամի` Աբրահամ Մանուկյանի դրսևորած վերաբերմունքից: Մանուկյանը շարունակում է «տակից քանդել» ԲՀԿ-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս