Դատական հայց՝ Մանվել Բադեյանի դեմ. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պարզել է, որ դեռևս 2013թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պատգամավորից գանձել 25.000 ՀՀ դրամ:

Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանը 2013թ. դեկտեմբերի 28-ին վճարման կարգադրության որոշում է կայացրել, և որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀԿ-ական պատգամավորի բնակարան: Ու երբ պատգամավորը ստացել է վճիռը, անմիջապես վճարել է ճանապարհային ոստիկանության տուգանքը:

Սակայն այս նախադեպով չի ավարտվել պատգամավորի և ճանապարհային ոստիկանության «դատական փոխհարաբերությունները»: Պարզվում է՝ «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը մշտապես զլացել է վճարել իր կողմից թույլ տրված ավտոճանապարհային խախտումների արձանագրությամբ նախատեսված տուգանքները: Դա արել է միայն այն ժամանակ, երբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել, հաղթել դատարանում:

Եվ այսպես՝ ճանապարհային ոստիկանությունը 2013թ դեկտեմբերի 12-ին դիմել է դատարան՝ պահանջելով Մանվել Բադեյանից գանձել 50.000 դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանն էլ, բնականաբար, վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանության՝ պարտադրելով պատգամավորից գանձել 50.000 դրամ: Այս որոշումն ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 21-ին: Եվ մինչ պատգամավորը կվճարեր այս տուգանքը, 2014թ փետրվարի 25-ին ՃՈ-ն կրկին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Մանվել Բադեյանից գանձել այս անգամ էլ 25.000 դրամ:

Դե, դատավորն էլ, ինչպես ոստիկանության «դակիչ մարմին», այս անգամ, Մերի Համբարձումյանի դեմքով, վճռել է Մանվել Բադեյանին ստիպել՝ կատարելու ճանպարհային ոստիկանության պահանջը: Նկատենք, որ դատական այս հայցերը պատգամավոր Բադեյանը երբևէ հակընդդեմ հայցով չի բողոքարկել: Այլ ամեն անգամ, երբ պարտվել է դատարանում, անաղմուկ վճարել է ճանապարհային ոստիկանության պարտքերը և «անցել առաջ»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս