Համասյանը նվիրված է հոգևոր երաժշտությանն ու Էլենա Պետրոսյանին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Երեք տարեկանից «Լեդ Զեփելինով», «Բիթլզով», «Քուիով» տարված, իսկ 7 տարեկանից ջազում «խորացած» Տիգրան Համասյանը այսօր աշխարհին հայտնի ջազային դաշնակահար և կոմպոզիտոր է։ «Առավոտի» հետ զրույցում 28-ամյա Տիգրան Համասյանն ասաց, որ շուրջ 10 տարի ԱՄՆ-ում բնակվելուց և տարբեր երկրներում մենահամերգներ ունենալուց հետո հաստատվել է հայրենիքում։ Հայաստանյան իրականությունում աոաջին անզամ նա «Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծով Երևանի պետական կամերային երգչախմբի հետ, ծրագրում՝ հոգևոր երաժշտության (Մաշտոցից, Նարեկացուց, Շնորհալիից մինչև Կոմիտաս), այսօր հանդես կգա Ազգային օպերային թատրոնում։ Տիգրան Համասյանի խոսքերով՝ ջազը իմպրովիզացոնն արվեստի գերագույն աստիճանն է։

Գյումրեցի երաժիշտը ոչ միայն վերադարձել է ակունքներին, այլև ընտանիք կազմել դարձյալ գյումրեցի մնջախաղաց էլենա Պետրոպանի հետ։ «Առավոտը» հանդիպեց ճանաչված ջազային «դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանին և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանին։ Զազային դաշնակահարի և երգչախմբի համագործակցության առիթով պարոն Թոփիկյանն ասաց, որ Տիգրան Համասյանը 2014թ. գարնանը դիմել էր կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին՝ խնդրանքով, որ նպատակ ունի հայաստանյան որևէ երգչախմբի հետ հայ հոգևոր երաժշտության ծրագիր պատրաստել։

Մեզ հետ զրույցում Տիգրան Համասյանը հավաստիացրեց, որ 3 տարի առաջ է հասկացել, որ կարող է մոտենալ հայկական հոգևոր երաժշտությանը։ Նշեց նաև, որ ջազային իմպրովիզացիոն արվեստում «խորացել» է՝ ազդվելով աշխարհահռչակ Յան Գարբարեքից, Քեյթ Ջարեթից և Գուրջիևից։

«Մինչ այդ երաժիշտների արվեստին հաղորդակից լինելը, ես 50-ականների տրադիցիոն ջազային «բի-բոփ» ուղղության մեջ էի։ Հետո հասկացա, որ իմպրովիզացիան հնարավոր է՝ դիմելով ոչ միայն դասական գործերին, այլ ժողովրդականին, հոզևորին, ընդ որում՝ յուրաքանչյուր ազգի, օրինակ՝ հնդկական դասական երաժշտությունն ամբողջովին հիմնված է իմպրովիզացիայի վրա։ Դա՛ էլ ինձ համար ջազ է։

Օրինակ՝ Կոմիտասը գնում էր գյուղ, օրերով նստում ու սպասում էր, որ գյուղացուց լսի ժողովրդական երգը, իսկ նույն երգը տարբեր կատարումներում տարբեր էր։ Սա հենց խոսում է իմպրովիզացիայի մասին։ Դեռևս այն ժամանակներից մեր ժողովրդի մոտ նույն երգը մեկից մյուսը փոխանցվևով՝ կրում էր իմպրովիզացիոն բնույթ։ Ջազը ինձ համար իմպրովիզացիոն արվեստի գերագույն մակարդակն Է։ Եթե չլիներ ջազ անվանումը, ապա նույն հաջողությամբ և տեղին կլիներ ջազն անվանել իմպրովիզացիոն արվեստ»,-ասաց երաժիշտը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, դժվար չէ՞ տարիներ շարունակ հանդես գալով մենակատար, հիմա բեմ բարձրանալ երգչախմբի հետ, Տիգրան Համասյանը պատասխանեց. «Ինձ համար կարևոր են ձայնն ու մեղեդին, ես միշտ սիրել եմ երգեցողությունը, մանավանդ՝ երգչախմբային։ Իսկ եթե այն բարձրարվեստ է, իմպրովիզացիան գալիս է հանպատրաստից»։

ԱՄՆ-ում 10 տարի ապրելուց և աշխարհում համերգային ծավալուն գործունեության վարելուց հետո ի՞նչը ստիպեց եվրոպաներում և ամերիկաներում ցանկալի հյուր հայազգի ջազմենին հաստատվել հայրենիքում, մեր զրուցակիցն ասաց, թե ընտանեկան հանգամանքները, ապա մանրամասնեց.

«Հոգևոր երաժշտությունն ու կինս։ Հայկական երաժշտության հետ կյանքս կապված է ի ծնե, իսկ կնոջս հետ՝ բոլորովին վերջերս»։ Ի դեպ, ապրիլին դաշնակահարի կինը՝ էլենա Պետրոսյանը, հանդես կգա մնջախաղի ժանրում՝ մեկ դերասանի թատրոն ձևաչափով»։

Կարդացեք օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս