Գործարարի տան ուղղությամբ կրակոցներ արձակած եղբայրներից մեկը ոստիկան էր. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Նորք-Մարաշում բնակվող գործարար Յու. Ավագյանի տան ուղղությամբ կրակոցներ արձակած, տան դարպասին պայթուցիչ սարք տեղադրած Հայրապետյան եղբայրներից մեկը ոստիկանության նախկին աշխատակից է եղել: Հիշեցնենք` փետրվարի 20-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, կրակոցներ էին արձակվել Երեւանի Նորքի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:

Սարգիս Հայրապետյանը, որը ոստիկանության նախկին աշխատկից է, արդեն երկու տարի է, ինչ հեռացվել է համակարգից: Պարզվում է, որ երկու եղբայրները տոկոսով գումար են վերցրել (հայտնի չէ, թե հատկապես ումից) եւ չեն կարողանում մարել: Նրանք նաեւ ահռելի պարտքեր ունեն, որոնցից ազատվելու համար «ծրագիր են մշակել»: Պարզվում է՝ այս գործով տուժող Յու .Ավագյանին Նորք-Մարաշում գրեթե բոլորն են ճանաչում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031