Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո. «Հրապարակ»

«Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրին ՀՅԴ մեր աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու:

«Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերևա»,- ասացին: ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լևոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում էնաև Սփյուռքի նախարարության մասով:

Ինչ վերաբերում է Հրանուշին, ապա հավերժ «կոմսոմոլին» չեն նեղացնի, նա թերևս կգնա դեսպան Ռուսաստանում, ասում են՝ տիկնոջ մանկության բյուրեղյա երագանքն է: Սոցապը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին: Ւնչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա նրան կթողնեն քաղաքական ֆրոնտը՝ ԳԱ ներկայացուցչի գործը՝ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» հեռանկարով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս