Աղջկա համար սպանեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 3-ին Աջափնյակ վարչական շրջանում սպանված Ազատ Առաքելյանի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ 16-րդ թաղամասի 39-րդ եւ 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգում նշված օրը՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ազատ Առաքելյանը եւ Վաղինակ Դերձյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել էին, վիճաբանել, որի ժամանակ էլ Վաղինակը ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Ա. Առաքելյանի կենսական կարեւոր օրգաններին: Ստացած բազմաթիվ վնասվածքներից նա մահացել էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է աղջկա համար»:

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս