Ինչո՞ւ Կարապետ Գուլոյանը չմասնակցեց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի ունեցած խնջույքին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի օրը Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում մեծ շուքով նշել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հաղթանակը:

«Տոնակատարությանը» մասնակցել է մոտ հազար մարդ, սակայն նրանց թվում չի եղել Աբովյանի նախկին քաղաքապետ, Կոտայքի այժմյան մարզպետ Կարապետ Գուլոյանը, ինչը զարմացրել է ոմանց: ԲՀԿ-ականներից որեւէ մեկը նույնպես չի մասնակցել խնջույքին. սեղանների գլխին եղել է միայն Ծառուկյանը: Հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք մասնակցել ձեր հանձնաժողովի գլխավոր մասնագետ Վահագն Գեւորգյանի հաղթանակի «տոնական արարողություններին», ԱԺ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տարակուսեց. «Քե՞ֆ են արել, տեղյակ չեմ», ապա կատակեց. «Վայ թե նեղանամ»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930