Գևորգ Կոստանյանն հրաժարվել է Սուրիկ Խաչատրյանի որդու գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այլևս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործը վերահսկող դատախազն այլևս չի դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններին և դրանց ընթացքին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ դեռևս մայիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել էր քրեական գործի նյութերը, բայց մերժում էր ստացել:

Այլ կերպ ասած՝ ՀՀ գլխավոր դատախազությունում այլևս համակերպվել են այն մտքի հետ, որ ՀՀ քննչական կոմիտեն է որոշում երբ և ինչ պետք է տեղեկացնի դատախազությանը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս