Վերելակի անսարքությունից երեխայի մահը ցնցել է բոլորին. հարազատները լքել են տունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում:
Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են հարեւանությամբ ապրող մարդիկ: «Կատարվածը ցնցել է բոլորին, իսկ իրենք տանից գնացել են եւ այդտեղ չեն ապրում, չգիտենք՝ հետո կվերադառնան ապրելու, թե ոչ, բայց ներկա պահին չեն ապրում, տունը տունը դատարկ է»,- պատմել են հարեւանները:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։