Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տևական ժամանակ է, ինչ փորձում ենք նրա հետ կապվել, բայց հեռախոսն անջատված է: Մտերիմներն ասում են, որ նախկին թեկնածուն որոշել է առժամանակ անհետանալ, որպեսզի խուսափի անցանկալի հարցերից և լրագրողների հետապնդումներից: Նաև հեռացել է հետագա անելիքների շուրջ խորհելու: Այժմ Պալաչն զբաղված է իշխանության վերին օղակների հետ հարաբերություններ հարթելով, տրամադրություններ ճշտելով, որպեսզի կարողանա ապրել, և բիզնեսով զբաղվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Առեքսիմբանկը» դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչեն Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, որն իր վարկառուն է»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։