Սերիալները գեղարվեստական ֆիլմ կդառնան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է:

Այժմ սերիալների ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, նկարահանումների են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում:

Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Մեր տեղեկություններով՝ որոշ էպիզոդներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ «Արտոն»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930